Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պատճառը գտնվում է իրենցից դուրս

Պատճառը գտնվում է իրենցից դուրս
11.09.2023 | 13:50

Ստրկության լավագույն բնութագրումները տալիս է Արիստոտելը։ Ըստ նրա՝ ստրուկը այն մարդը չի, ով թղթով է ստրուկ։ Կարող է նույնիսկ անձը լինի թղթով ստրուկ, բայց նա ստրուկ չլինի։ Եվ ընդհակառակը՝ անձը թղթով լինի ազատ ու հարուստ, բայց իրականում ստրուկ լինի։

Ըստ Արիստոտելի՝ ազատության կարևորագույն կրիտերիան Պատճառ հասկացությունն է։ Դու՞ ես քո Պատճառը, թե՞ քո Պատճառը մեկ ուրիշն է։ Եթե դու ես քո Պատճառը, ապա, անկախ ֆորմալ կարգավիճակից, դու ազատ ես, իսկ եթե քո Պատճառը գտնվում է քեզնից դուրս, ապա դու ստրուկ ես։

«Առանց ռուսի մենք ստեղ ոչ մի բան ենք», «Իրանը Սյունիքը կպահի», «Կանզասի մլիցեքը մեզ կփրկեն». այս բոլորին, անկախ միմյանց նկատմամբ ատելությունից, միավորում է մեկ կարևորագույն հասկացություն՝ նրանց Պատճառը գտնվում է իրենցից դուրս՝ հյուսիսում, հարավում, արևմուտքում, բայց ոչ երբեք՝ իրենց մեջ։

«Սպուտնիկը» տեր ունի, «Ազատությունը» տեր ունի, իսկ ազատ մարդիկ բոլոր ժամանակներում էլ անտեր են եղել, դրանով էլ իրենք ազատ են։

Մեր ուժը մեր ազատ լինելու մեջ է, և մեր գործը ամենադժվարն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3194

Մեկնաբանություններ